ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վատ չէ

Վատ չէ
12.05.2017 | 10:05

Եթե շատերը սիրում են խոսել այն մասին, թե ինչ պետք է անեն, ապա ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը գործից անցավ խոսքի և իր պաշտոնավարման 7-րդ ամսում միայն երեկ հանդես եկավ ասուլիսով։ Իսկ ասելիքը հիմնավոր էր՝ վերջին 7 ամսում նկատվել է եկամուտների շարունակական աճ, ինչը ՊԵԿ-ի նախագահն ամրագրեց թվերով. «Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 653,8 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 46,1 մլրդ դրամ կամ 7,6 %»:

Հետաքրքրական է, որ այս ձեռքբերումը իրականացվել է հարկային մարմինների կողմից հսկողական միջոցառումների նվազեցման ֆոնին։ Եթե 2016-ի հոկտեմբերից մինչև 2017-ի մարտ իրականացվել է 3588 հսկողական միջոցառում, ապա 2015-ի նույն ժամանակահատվածում այն կազմել է 9090։ Ինչ խոսք, տարբերությունը զգալի է։ Այլ կերպ ասած, թվերը փաստում են, որ հաճախակի ստուգումները ավելի շատ խանգարում են գործարարներին, ինչի մասին մենք բազմիցս գրել ենք։ Ձեռքբերում է արձանագրվել նաև խոշոր հարկատուների դաշտում։ ՊԵԿ-ի նախագահը նշեց, որ այս պահին խոշոր հարկատուների մոտ ստվերը գնահատվում է 33,2 %, մինչդեռ 2016-ի դեկտեմբերի վերջին այն 48,8 % էր։ Ըստ էության, սրանք սոսկ թվեր չեն, այլ տնտեսության վիճակի արտացոլումը։ Եթե ՊԵԿ-ը շարունակի գործարար դաշտը «չխեղդելու» իր որդեգրած քաղաքականությունը, արդյունքը, կարծում ենք, վատ չի լինի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ